
Թրամփը Ռուսաստանի խնդրանքով ազատ է արձակել կալանված «Մարիներա» տանկերի անձնակազմի երկու ՌԴ քաղաքացիներին։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ողջունում ենք այս որոշումը և մեր երախտագիտությունն ենք հայտնում ԱՄՆ ղեկավարությանը։ Սկսում ենք մեր հայրենակիցների հայրենիք արագ վերադարձն ապահովելու հետ կապված բոլոր հարցերի շտապ, գործնական վերանայում», – հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակը։
Ավելի վաղ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն արդեն բեռնաթափում է նավթն իր կալանած «Մարիներա» լցանավից։