Հունվարի 9-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևանում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է առանց վարորդական իրավունքի վկայականի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված ավտոմեքենան հայտնաբերել են Արցախի փողոցում և տեղում պարզել, որ տեղեկությունը հավաստի է։
Վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, ինչի համար ենթարկվել է վարչական պատասխանատվության, իսկ ավտոմեքենան էլ տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
50 դիտում