Գազի սակագնի իջեցում հնարավոր է, դոլարի փոխարժեքի նվազման արդյունքում տնտեսվել է 20 մլրդ դրամ. Դավիթ Ղազինյան





Քաղաքականություն


ՀԷՑ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը շարունակում է պնդել, որ գազի սակագնի իջեցում հնարավոր է։ Այսօր հրավիրված ասուլիսում նա նշեց, որ սակագնի հիմքում ֆիքսված փոխարժեքը բավական բարձր էր։ 

«Քանի որ հիմա դոլարի գինն իջել է, ուստի տարբերության շնորհիվ առաջացել է 20 մլրդ դրամ, որը գազի համակարգի գումարն է; Այն կամ պետք է ուղղվեր գազի համակարգում հիմնանորոգման լուրջ աշխատանքներ կատարելուն կամ պետք է գազի սակագինն իջեցվեր, մինչդեռ ինչպես անցյալ տարի, այնպես էլ այս տարի դա ուղղվել է էլեկտրոէներգիայի սակագնի բարձրացումը զսպելուն»,-ասաց Ղազինյանը։





Leave a Comment