
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անահիտ Ավանեսյան,
Ապրեք, որ ականջալուր եղաք և վերանայեցիք շրջապատի համար վտանգավոր վարակների ցանկը։
Մնում է նույնքան պատասխանատու մոտեցում ցուցաբերել նաև ձեր նախագծերը մշակողների հարցում։
Առաջարկում եմ՝ նախագծերը հրապարակելուց առաջ ուղարկել ինձ՝ մասնագիտական կարծիքի և դիտարկումների համար։ Սիրով կօգնեմ։
Հակառակ դեպքում ստիպված կլինեմ շարունակել ձեր կիսատ-պռատ և թերի ձևակերպումները ուղղել մամուլի միջոցով»։
Աղբյուրը` Անուշ Պողոսյան