ՀՀ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով Շիրակամուտ համայնքով անցնող նորակառույց ճանապարհի թերությունները:
«Շատ դժգոհ եմ. կցանները կվերացնեք, 5 սմ հաստությունը կապահովեք, նորից կգծանշեք, որակով ճանապարհ կտաք մեզ»,- ասել է նա պատասխանատուին:
«Այց Սպիտակ, Շիրակամուտ գյուղ։ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը չի ընդունել գերեզման տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքը։
Վճարում արված չէ. այն կարվի թերությունների վերացումից հետո»,- կից նշել է Մկրտչյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
144 դիտում