Եվրամիությունը ոչինչ չի կարող անել, եթե ԱՄՆ-ն գրավի Գրենլանդիան, վասալային կախվածության պատճառով, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ֆրանսիայի աջակողմյան «Ազգայնամիավորումը» կուսակցությունից Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Տիերի Մարիանին:
«Եվրոպական միությունը ոչինչ չի կարող անել։ Այն արդեն գտնվում է վասալային կախվածության վիճակում։ ԱՄՆ-ն կարող է հրապարակավ հայտարարել Գրենլանդիան՝ Դանիային, իսկ հետեւապես՝ Եվրոպական միավորմանը պատկանող տարածքը վերահսկելու մտադրության մասին՝ որեւէ իրական արձագանքի չհրավիրելով։ Սա դիվանագիտական զգուշություն չէ։
Սա քաղաքական անօգնականություն է։ Ինչու՞։ Քանի որ այսօր Եվրոպական միությունը ռազմավարականորեն կախված է ԱՄՆ-ից՝ ռազմական, պաշտպանության, էներգետիկ եւ այժմ արդեն դիվանագիտական առումով։ Ուժ չկա նույնիսկ Վաշինգտոնին դիմակայելու հայտարարությունների մակարդակով», – ասել է նա։