ԱՄՆ ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը

0998 նախագահական հռչակագրի համաձայն՝ 2026 թվականի հունվարի 1-ից ԱՄՆ ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին և Պաղեստինի կողմից տրամադրած ճամփորդական փաստաթղթերով դիմող անձանց մուտքի արտոնագրերի տրամադրումը:

Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

«Իրանի քաղաքացիների մուտքի արտոնագրերի տրամադրումն ամբողջովին կասեցվում է՝ որոշ բացառություններով։ Իրանի քաղաքացիները կարող են մուտքի արտոնագրի դիմել և հարցազրույցի մասնակցել, սակայն արտոնագրի տրամադրման կամ ԱՄՆ մուտք գործելու համար որակավորված չլինել։

Երկրների ցանկը՝  shorturl.at/pPRBD»,-նշում են դեսպանատնից։

Leave a Comment