Ալեքսան Ալեքսանյանը՝ Վահագն Ալեքսանյանին. «Քաղաքական քաշ հավաքիր, հետո նոր բանավիճիր»

«Մեր ձևով» ժողովրդկան շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը դիմելով ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին՝ գրել է.

«Վահագն, դու դեռ քաշ պետք է հավաքես` կիլոգրամներ չէ,  քաղաքական կշիռ»։

Նա նաև տեսանյութ է հրապարակել՝ ասելով․

«Վահագն, փաստորեն, բավականին առաջընթաց ունես, դասերը լավ ես սովորել։ Բայց դու ո՞նց ես մտածում՝ աշակերտն ինչպե՞ս կարող է տնօրենի հետ բանավիճել, նորմալ չի չէ՞, չի կարելի։ Բանավիճելու համար դեռ պետք է քաշ հավաքես, կիլոգրամները նկատի չունեմ, ուրիշ քաշ պիտի հավաքես, որ կարողանաս բանավեճի մասին խոսել։ Բայց մի բան ասեմ՝ դուք ժամանակ չունեք, դուք պետք է գործեք»։

Leave a Comment