ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 8-ի որոշմամբ հայտարարվել է պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչ։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է կառավարության e-gov.am էլեկտրոնային հարթակից։
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին, 1.2-րդ և 5-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայտարարել 2026 թվականի հունվարի 9-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի
պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ (այսուհետ՝ պահեստազորի սպայական կազմի զորակոչ)՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի։
2. Հայտարարված զորակոչի շրջանակներում սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչել նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի բժիշկ-մասնագետներին։
3. Սաhմանել պահեստազորի սպայական կազմի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 10 բժիշկ-մասնագետ։
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն յոթնօրյա ժամկետում ընդունել պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի զորակոչի անցկացման մասին հրաման.
2) ապահովել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն յոթնօրյա ժամկետում պահեստազորի սպայական կազմի զորակոչի մանդատային հանձնաժողովի
ստեղծումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։