Առաջիկա և հետագա բոլոր կիրակիները կմասնակցեմ պատարագների՝ հիմնականում նախապես չհայտնելով, թե որտեղ. Փաշինյան


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ առաջիկա ու հետագա բոլոր կիրակի օրերին մասնակցելու է Սուրբ և անմահ պատարագների՝ բացառությամբ, եթե լինեն այցեր կամ այլ չհետաձգվող հանգամանքներ:

Վարչապետը հավելել է՝ հիմնականում չի հայտնելու նախապես, թե որ եկեղեցում է մասնակցելու պատարագի: Նա նաև նշել է, որ տարբեր համայնքների բնակիչներ իրեն պարբերաբար հարց են ուղղում, թե ինչու իրենց համայնքներում Կառավարության ղեկավարը պատարագի չի մասնակցում:

«Ես կգամ ու կմասնակցեմ պատարագների բոլոր համայնքներում, թե դուք նախապես կարողանաք խոսել քահանաների հետ և քրիստոնեաբար նրանց առաջարկեք զեղչել Սուրբ և անմահ պատարագի ընթացքից Կտրիճ Ներսիսյանի անունը»,- նշել է վարչապետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

133 դիտում

Leave a Comment