Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարածված լուրը


Հայաստան


Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հերքում են սոցցանցերում տարածված լուրերն այն մասին, որ Կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում։


«Սոցիալական մեդիայում, մասնավորապես ՏիկՏոկի նորաստեղծ էջերի միջոցով, տարածվում է կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր Կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում։


Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,– հայտնում են նախարարությունից՝ քաղաքացիներին հորդորելով չտրամադրել իրենց անձնական տվյալները, չանցնել կասկածելի հղումներով և պահպանել զգոնություն՝ ապատեղեկատվության տարածման և հնարավոր խարդախությունների դեմ։



Leave a Comment