Երևանում այսօր ձյուն կգա, լեռնային գոտիներում էլ բուք կլինի

Երևանում այսօր՝ հունվարի 9-ին կեսօրից հետո, հունվարի 10-ին և 13-ի ցերեկը սպասվում է ձյուն: 11-ին և 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ․ տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

«Հանրապետության տարածքում հունվարի 11-12-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-10-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
Լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական
տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 9-ի ցերեկը կբարձրանա՝ 3-5, հունվարի 9-10-ի գիշերը՝ 10-14, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 2-4 աստիճանով»,- ասված է հաղորդագրությունում։

 

 

Leave a Comment