Ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Գեյբլ Սթիվսոնը կիսվել է 2026 թվականի իր հավակնոտ ծրագրերով։ Նա հայտարարել է խառը մենամարտերի ամենահեղինակավոր կազմակերպությունում՝ UFC-ում հանդես գալու մտադրության մասին։
«Ես շատ կցանկանայի UFC-ում նորամուտս նշել Սպիտակ տանը կայանալիք մրցաշարում։ Բայց մինչ այդ կուզեի ևս 1-2 մենամարտ անցկացնել, որից հետո, եթե հաջողվի պայմանագիր կնքել, անել մեծ հայտարարություն. «Գործարքը կայացած է, հիանալի աշխատանք», և արդեն մտնել օկտագոն Սպիտակ տանը։ Սա իմ իդեալական սցենարն է», – նշել է մարզիկը։
Հիշեցնենք, որ Գեյբլ Սթիվսոնն արդեն փորձ ունի խառը մենամարտերում (MMA)։ Անցած տարի նա երկու հաղթանակ է գրանցել։ Ինչ վերաբերում է Սպիտակ տան մրցաշարին, ապա այն դեռևս պաշտոնապես հայտարարված չէ, սակայն, ըստ նախնական տեղեկությունների, միջոցառումը ծրագրված է անցկացնել հունիսի 14-ին։