Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» չի կարողացել հաղթել «Բրայթոնին»։ Գրանցվել է ոչ-ոքի՝ 1-1 արդյունքը։
Հանդիպման հաշիվը 41-րդ րոպեին բացել են տանտերերը․ Էրլինգ Հալանդը իրացրել է 11-մետրանոցը, խփելով իր 150-րդ գոլը ակումբի կազմում։
Պատասխան գնդակ հյուրերը խփել են 60-րդ րոպեին, հաշիվը հավասարեցրել է Կաուրու Միտոման։
Գվարդիոլայի թիմը երրորդ խաղն անընդմեջ ավարտել է ոչ-ոքի։