Դեկտեմբերին շուկայի կապիտալիզացիան աճել է 6.29%-ով՝ հասնելով մոտավորապես 467 մլրդ դրամի. Հայաստանի ֆոնդային բորսա

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) մամուլի ծառայությունը հայտնել է, որ դեկտեմբերին Հայաստանի ֆոնդային բորսայի  շուկայի կապիտալիզացիան 2024 թվականի դեկտեմբերի համեմատ աճել է 6.29%-ով՝ հասնելով մոտավորապես 467 միլիարդ դրամի՝ պարզաբանելով, որ հաշվարկի մեթոդաբանության վերանայումը հաշվի առնելով բաժնետոմսերի կապիտալիզացիան ներառում է  նաև արտոնյալ բաժնետոմսերի ծավալը։

Նշվում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առևտրի ծավալը աճել է 217 %-ով․ Բաժնետոմսերով կնքվել է 190 գործարք։

Պարտատոմսեր

Դեկտեմբերին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է ավելի քան 32․5 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 105 գործարք՝ շուրջ 29 մլրդ ՀՀ դրամ ծավալով, որը 328 %-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։

Ռեպո գործարքներ

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 4 մլրդ ՀՀ դրամ: Դեկտեմբեր ամսին կնքվել է 37 ռեպո գործարք։

Զամբյուղային ռեպո հարթակում դեկտեմբեր ամսվա ընթաքում կնքվել է 5 գործարք՝ մոտ 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով։

Արտարժույթի շուկա

Դեկտեմբերին ՀՖԲ արտարժույթի շուկայում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակման 4 գործարք՝ շուրջ 877 մլն ՀՀ դրամ ծավալով։ Ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ պահանջարկի փոխարժեքը ձևավորվել է 381-381.40 դրամ միջակայքում, առաջարկը՝ 381․25-381.75 դրամի միջակայքում։ Կնքված գործարքների միջին գինը կազմել է 381.35 դրամ։

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի ակտիվների պահառության և ռեեստրավարման ոլորտում:

Leave a Comment