Aurora News | Թուրքիան պատրաստ է զnրքեր ուղարկել Ուկրաինա. Պաշտպանության նախարարություն

Թուրքիան պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ որպես խաղաղապահ ուժերի մաս։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

«Որպեսզի Թուրքիան զորքեր ուղարկի Ուկրաինա՝ որպես խաղաղապահ ուժերի մաս, նախ պետք է հաստատվի հրադադար, ապա պետք է սահմանվի հստակ առաքելություն, թե որ երկիրը ինչ չափով կունենա իր ներդրումը»,- ասված է հայտարարության մեջ։

Պաշտպանության նախարարությունից նաև նշել են, որ Թուրքիան ղեկավարում է Սև ծովում անվտանգությունն ու կայունության պահպանումը։

Leave a Comment