Երբ և որտեղ դիտել Արման Ծառուկյան – Լենս Պալմեր գոտեմարտը — Armsport.am

Հունվարի 11-ին ԱՄՆ-ի Սանրայզ քաղաքում կայանալու է Real American Freestyle (RAF) ըմբշամարտի լիգայի 5-րդ մրցաշարը։

Երեկոյի առանցքային իրադարձություններից մեկը լինելու է UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար մարտիկներից Արման Ծառուկյանի և PFL-ի նախկին մարտիկ Լենս Պալմերի գոտեմարտը։

Աստղային կազմը

Բացի Ծառուկյանից, մրցաշարին մասնակցելու են մարտարվեստի այլ հայտնի աստղեր, այդ թվում՝

  • Լյուկ Ռոքհոլդը
  • Կոլբի Կովինգտոնը
  • Բո Նիկալը
  • Յոել Ռոմերոն
  • Մագոմեդհաբիբ Կադիմագոմեդովը

RAF 5-ի ուղիղ հեռարձակումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 05:00-ին: Մրցաշարը հասանելի կլինի FOX Nation հեռուստաալիքով։

Leave a Comment