636 քաղաքացի հետ կստանա 2025թ.-ին էլեկտրամոբիլի համար վճարած մաքսատուրքը. Պապոյան (ՎԻԴԵՈ)

636 քաղաքացի, որոնք անցած տարի ներմուծել են էլեկտրական մեքենա և մաքսազերծել են, իրենց վճարած մի քանի միլիոն դրամ մաքսատուրքը պետությունից հետ կստանան, ասել է Պապոյանը. ՎԻԴԵՈ

636 քաղաքացի հետ կստանա  2025թ.-ին էլեկտրամոբիլի համար վճարած մաքսատուրքը. Պապոյան (ՎԻԴԵՈ)


ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի/ԱՌԿԱ/ 636 քաղաքացի, որոնք անցած տարի ներմուծել են էլեկտրական մեքենա և մաքսազերծել են, իրենց վճարած մի քանի միլիոն դրամ մաքսատուրքը պետությունից հետ կստանան։


Այս մասին Facebook-ի իր էջում տարածած տեսանյութի միջոցով ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։


Նա հիշեցրել է, որ անցած տարի էլեկտրական մեքենաների քվոտաները բաշխվել են հետևյալ կերպ․ 5000 քվոտա տրամադրվել է անհատներինն և ոչ դիլեր իրավաբանական անձանց, 3000–ը՝ դիլերներին։


«Դիլերներն իրենց քվոտայից 636–ը չեն օգտագործել, և մենք այն տեղափոխել ենք դեպի անհատներ և իրավաբանական անձանց դաշտ։ Այդ տրամաբանությամբ 5001-րդ քաղաքացին, որը մոտեցել է և քվոտան ավարտված է եղել, և ինքը ստիպված վճարել է մաքսատուրք, ինքը հետ կստանա իր վճարած մաքսատուրքը», -հայտնել է Պապոյանը։


Ըստ Պապոյանի՝ այս եղանակով 636 քաղաքացի կստանա իր կողմից վճարած միլիոնավոր դրամները։



Leave a Comment