Փաշինյանը հորդորել է զգոն լինել և խարդախությունների չտրվել

Փաշինյանը հորդորել է զգոն լինել և խարդախությունների չտրվել

8 հունվարի 2026 – 12:22 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է զգոն լինել և խարդախությունների չտրվել՝ ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով այդպիսի մի դեպքի:

«Քաղաքացուց ստացած նամակի հետքերով․

«Այսինչ Այնինչյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2025 թվականի հունիսի 7-ից մինչև հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածում «Տելեգրամ» հավելվածով «Alisa» և «Arammita» բաժանորդներն իրեն առաջարկել են օնլայն գումար աշխատելու տարբերակ, որով պետք է գումար ներդներ և դրանից ստանար շահույթ:

«Alisa» բաժանորդն իրեն առաջարկել է 0000 0000 0000 0000 քարտային հաշվեհամարով Տաթևիկին փոխանցել 2000 ՀՀ դրամ, այնուհետև որպես շահույթ իր քարտին է վերադարձվել 3000 ՀՀ դրամ, այնուհետև նույն հաշվեհամարին փոխանցել է 26,000 ՀՀ դրամ, հետ է ստացել 37,000 ՀՀ դրամ, որից հետո նույն հաշվեհամարին է փոխանցել ընդհանուր 2 միլիոն 419 հազար 724 ՀՀ դրամ, սակայն վերջինս հրաժարվել է իր գումարը հետ վերադարձնել՝ պատճառաբանելով, որ գումարը սխալ է կանխիկացրել»:

Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ զգոն լինել և չտրվել խարդախությունների»,-ասվում է գրառման մեջ:

Leave a Comment