«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Ole-ին տված հարցազրույցում պատմել է իր ներկայիս կյանքի մասին։
«Ընտանիքիս հետ ապրում ենք Մայամիի ավելի խաղաղ հատվածում։ Այստեղ կյանքն ընթանում է ամերիկյան ոճով. մարդիկ կա՛մ ապրում են իրենց առօրյայով, կա՛մ առանձնապես մեծ նշանակություն չեն տալիս ֆուտբոլին։ Այստեղ մեր կյանքը շատ կանոնակարգված է. մենք հարմարվում ենք երեխաներին, խորապես ներգրավված ենք նրանց գրաֆիկի մեջ՝ դպրոցից հետո տանում ենք մարզումների»,- ասել է ֆուտբոլիստը։