«Մանչեսթեր Յունայթեդը» սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո մոտ 100 միլիոն ֆունտ ստեռլինգ է ծախսել մարզիչների և ղեկավար կազմի անդամների նշանակման ու հեռացման փոխհատուցումների համար։
The Telegraph-ի տեղեկություններով Ռուբեն Ամորիմի պաշտոնանկությունից հետո պայմանագրի մնացած 1.5 տարվա համար պորտուգալացին որպես փոխհատուցում կստանա 10 միլիոն ֆունտ։
Այսպիսով, 2013 թվականից ի վեր «Մանչեսթեր Յունայթեդը» 78 միլիոն ֆունտ է վճարել միայն հեռացված մարզիչներին և նրանց շտաբներին։
Ժոզե Մոուրինյու՝ 19.6 մլն ֆունտ
Ռալֆ Ռանգնիկ՝ 14.7 մլն ֆունտ
Օլե-Գունար Սուլշեր՝ 10 մլն ֆունտ
Էրիկ տեն Հագ՝ 10 մլն ֆունտ
Լուի վան Գալ՝ 8.4 մլն ֆունտ
Դևիդ Մոյես՝ 4.9 մլն ֆունտ
Բացի դրանից, մանչեսթերյան ակումբը ևս 21 միլիոն ֆունտ է ծախսել մարզիչներ հրավիրելու, ինչպես նաև տնօրենների նշանակման ու ազատման համար։ Ամենախոշոր ծախսը գրանցվել է 2024 թվականին, երբ Ամորիմի նշանակման համար «Սպորտինգին» վճարվել է 11 միլիոն եվրո։