Վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով բողոքներ են ներկայացրել ինչպես պաշտպանական, այնպես էլ տուժող կողմը. «Ա1+»

Վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված եւ մահացած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել։

Բողոքներ ներկայացրել են ինչպես պաշտպանական, այնպես էլ տուժող կողմը:

Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 26-ին Երևան քաղաքի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի հետևանքով 29-ամյա Սոնա Մնացականյանի եւ նրա դեռևս չծնված երեխան մահացել էին:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանն Արամ Նավասարդյանին նախորդ տարվա օգոստոսի 18-ին դատապարտել էր 1.6 տարի ժամկետով ազատազրկման, նույնքան ժամկետով զրկել վարորդական իրավունքից:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանն Ա1+-ի հետ զրույցում իր զարմանքը հայտնեց, որ դատախազությունը չի բողոքարկել դատավճիռը:

Րաֆֆի Ասլանյանը 1 տարի 6 ամիս ազատազրկման փոխարեն միջնորդել է ավելի խիստ պատիժ՝ 3 կամ 4 տարի ազատազրկման ձեւով, իսկ պաշտպանական կողմը պահանջում է արդարացում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment