Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել էհիվանդանոց

Հունվար 08,2026 19:46

«Ազատություն». Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Երևան – Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Արմենիա» հիվանդանոց:

Փաստաբան Արամայիս Հայրապետյանի փոխանցմամբ՝ Ղուկասյանը հիվանդանոց է տեղափոխվել, քանի որ իրենց միջնորդությամբ առողջական վիճակի հետ կապված փորձաքննություն է նշանակվել: Այժմ այդ փորձաքննությունն է անցկացվելու:

Պաշտպանական կողմը բազմիցս է ահազանգել, որ 64-ամյա Ղուկասյանի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ: Փորձաքննության եզրակացությամբ կտրվեն նաև այդ հարցերի պատասխանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Leave a Comment