Հայաստանը սպառազինություն է ձեռք բերում չկիրառելու հույսով. Նիկոլ Փաշինյան

https://arm.sputniknews.ru/20260108/hajastany-sparazinutjun-e-dzerq-berum-chkirarelu-hujsvov-nikvol-pashinjan-97585640.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/08/97584791_92:0:1425:1000_1920x0_80_0_0_3dc03f308189a603d37ba1e6320b8d95.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկոլ փաշինյան, հայաստան, սպառազինություն, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած

նիկոլ փաշինյան, հայաստան, սպառազինություն, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած

Բաժանորդագրվել

Վարչապետի խոսքով` ԱԱԾ հիմնական անելիքը պետք է լինի ուժի կիրառման անհրաժեշտությունից խուսափելը։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Հայաստանը սպառազինություն է ձեռք բերում չկիրառելու հույսով։ Այսօր ԱԱԾ աշխատողի օրվան նվիրված միջոցառմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ԱԱԾ ուժային կարողությունները պետք է զարգանան, և պետությունը դրա համար անում է հնարավորը։

«Բայց էլի եմ ասում՝ մեր ձեռք բերած սպառազինությունները, ռազմական տեխնիկան և այլն ձեռք ենք բերում չկիրառելու հույսով և նպատակով։ Սա շատ կարևոր է, որովհետև Ազգային անվտանգության ծառայությունը պետք է շատ հզոր ուժային բաղադրիչներ ունենա, հատուկ նշանակության զորքերը պետք է շատ մեծ կարողություններ ունենան, բայց ուժի կիրառման անհրաժեշտությունից խուսափելը պետք է լինի Ազգային անվտանգության ծառայության հիմնական անելիքը»,– ասել է Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձավ նաև ՀՀ-ում թմրանյութերի ապօրինի շրջանառությանը՝ ընդգծելով, որ չի կարելի մխիթարվել նրանով, որ դա ամբողջ աշխարհում առկա խնդիր է։

«Թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված խնդիրները լուրջ են։ Մենք պետք է հասկանանք, որ դա ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք է։ Ինչքա՞ն էներգիա պետք է ծախսենք 0,0… չգիտեմ ինչքան գրամ քարերի տակ դնողների վրա և ինչքա՞ն էներգիա պետք է ծախսենք այդ մեծ խմբաքանակները ներկրողների և հնարավոր տեղում արտադրություն կազմակերպողների վրա։ 10-10 գտանք, բայց պետք է կենտրոնանանք, քանի որ 5-6 փաթեթ, 5-6 հոգի գտնելով` մենք մեզ խաբում ենք. ակնհայտ է, որ այս շրջանառության մեջ կան կենտրոնացված կետեր»,– ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ պետք է կենտրոնանալ ներմուծման և արտադրական շղթաների բացահայտման վրա։

Leave a Comment