ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, այս մասին 24News-ը տեղեկացավ Արդարադատության նախարարությունից։
Նշենք, որ ըստ ArmLur. am-ի՝ վերջինիս ազատումը պայմանավորված է 2025 թվականի նոյեմբերի 28-ին հրապարակված տեսանյութով, որտեղ արձանագրված է անչափահաս երեխայի նկատմամբ ծեծի և նվաստացման դեպք, որի մասնակիցներից մեկը Ռուբեն Գասպարյանի որդին է։
Մերի Մանուկյան