Մոսկվան Ուկրաինայում Արևմուտքի ուժերի տեղակայումը կդիտարկի որպես ինտերվենցիա. Զախարովա

Մոսկվան Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կդիտարկի որպես արտաքին ինտերվենցիա կհամարի՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով «կամեցողների կոալիցիայի» համապատասխան որոշումը:

«Արևմտյան երկրներից Ուկրաինայի տարածքում ռազմական ստորաբաժանումների, ռազմական օբյեկտների, պահեստների և այլ ենթակառուցվածքների տեղակայումը կդիտարկվի որպես արտաքին ինտերվենցիա, որն անմիջական սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Ռուսաստանի, այլև եվրոպական այլ երկրների անվտանգության համար։ Բոլոր նման ստորաբաժանումներն ու օբյեկտները կհամարվեն օրինական մարտական ​​թիրախներ»,- ասել է նա գերատեսչության կայքում։

Ավելի վաղ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան պատրաստակամություն էին հայտնել Ուկրաինա ուղարկել զինված ուժեր՝ Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար։ The Times պարբերականի տվյալով՝ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան մտադիր են ուղարկել 15000 զինծառայող, իսկ Գերմանիան պատրաստ է Ուկրաինայի մոտ ուժեր տեղակայել:

Leave a Comment