Ձյուն, մերկասառույց. իրավիճակը` ՀՀ ճանապարհներին | ՄԱՄՈՒԼ.ամ

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 19։40-ի դրությամբ, Սևանի, Թալինի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
     «Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
     Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
     Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Leave a Comment