Լեհաստանը պետք է ավելին անի, ավելի ակտիվ մասնակցի և չհրաժարվի ռազմական առաքելությանը մասնակցելուց


Ուկրաինայի տարածքում պետք է ներկա լինի լեհական ռազմական կոնտինգենտ. կազմակերպչական և լոգիստիկ աջակցության մասին հայտարարությունը բավարար չէ: Այս մասին «Ուկրինֆորմին» տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախկին արտգործնախարար Յացեկ Չապուտովիչը։


«Նախ ես կարծում եմ, որ Լեհաստանը պետք է ավելին անի, ավելի ակտիվ մասնակցի և չհրաժարվի ռազմական առաքելությանը մասնակցելուց՝ չնայած, իհարկե, առաջատար դեր չխաղա», – հայտարարել է Չապուտովիչը։


Նրա խոսքով՝ Վարշավայի ներկայիս դիրքորոշումը լեհական հասարակության՝ ռազմական հակամարտության մեջ ներքաշվելու վախի արդյունք է, այդ իսկ պատճառով՝ կառավարությունը կիրառում է «որոշակի նահանջի» մարտավարություն։





Leave a Comment