Արցախի Ջրականի և Վարանդայի շրջաններում հրդեհներ են բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի շրջաններում կրկին հրդեհներ են։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրդեհներ են  բռնկվել Վարանդայի և Ջրականի շրջաններում։ Նշվում է, որ  թփուտների տարածքում բռնկված հրդեհը քամու պատճառով տարածվել է։

Դեպքի վայր են ուղարկվել Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ խմբեր։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

Ադրբեջանի ԱԻՆ-ը հայտնում է, որ նախարարության 112 թեժ գծին ահազանգ է ստացվել Ջաբրայիլի շրջանի Չոջուք Մարջանլի  գյուղի, Հորադիզ քաղաքի, Ախմեդալիլար գյուղի և Ֆիզուլիի շրջանի Ղազախլար և Միրզանագըլի գյուղերի ուղղությամբ հրդեհի մասին։Անմիջապես տարածք են ուղարկվել ԱԻՆ  Պետական ​​հրշեջ ծառայության  ուժերը։

Հաղորդվում է, որ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Չոջուք Մարջանլի գյուղում հրդեհ առաջացնելու մեջ կասկածվող տղամարդու։ ՆԳՆ տարածաշրջանային մամուլի ծառայության տվյալներով՝ հետաքննությունը պարզել է, որ հրդեհը բռնկվել է 1960 թվականին ծնված Ֆ.Աբբասովի գործողությունների հետևանքով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment