ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում 4066 ընտանիք հավաստագիր է ստացել

Հասարակություն

08.01.2026 | 14:49

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում հունվարի 8-ի դրությամբ հավաստագիր է ստացել 4066 ընտանիք։ Նշվում է, որ վերոնշյալ ընտանիքներից 1768-ն արդեն իրացրել է հավաստագիրը։

Նախարարությունից հիշեցնում են, որ միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝

  • բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում
  • անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
  • գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։

«Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-5 մլն դրամի շրջանակում։

Միջոցառման շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, որոնք՝

  • տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո,
  • ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • չունեն սեփականություն,
  • չեն հանդիսանում Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման և Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու։

Դիմումներն ընդունվում են այս հարթակում»,- ասված է հաղորդագրությունում։

 

Leave a Comment