«Մենք հետևողական աշխատեցինք այդ թեմայի վրա ու այս տարվա ամռանը՝ սկսած ու ձախողված Սնուփ Դոգի համերգի գործը ավարտվեց 3-րդ հանրապետության պատմության մեջ շոուբիզնեսի ոլորտի ամենամեծ իրադարձությամբ՝ Ջենիֆեր Լոպեսի համերգով, որը զբոսաշրջային թվերի վրա ունեցավ շատ էական նշանակություն»,- Այս մասին 2026 թվականի կառավարության առաջին նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ 2024 թվականի Սնուփ Դոգի ձախողված համերգը 2025 թվականին փոխարինել են Ջենիֆեր Լոպեսի համերգը կազմակերպելով:
«Դուք հիշում եք շատ հայտնի և սկանդալ հարուցած պատմությունը՝ կապված Սնուփ Դոգի երևանյան համերգի հետ: Նա հիրավիրվեց որոշակի պայմաններում և չեղարկվեց որոշակի պայմաններում: Բանը հասավ այնտեղ, որ դա՝ ինչ որ ժամանակ, մեր հարգարժան ըննդիմության համար հիմնական խոսույթի թեման էր, և «Սնուփ Դոգի համերգ» ասելով կարելի էր հասկանալ մեծ քաղաքական սկանդալ»:
Մանրամասն՝ տեսանյութում։