«Նիկոլ Փաշինյանը էներգետիկայից չի հասկանում»․ Մարիաննա Ղահրամանյան

«Նիկոլ Փաշինյանը էներգետիկայից չի հասկանում»․ Մարիաննա Ղահրամանյան

«Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների,
ՀՀ-ում ընտանիք չկա, ում Փաշինյանը սուտ չի ասել։
Իսկ ո՞րն էր պատճառը, որ անցած տարի չկային այս հոսանքազրկումները, իսկ այս տարի կան:
Մեկ բան է փոխվել՝ նշանակվել է ոչ պրոֆեսիոնալ կառավարիչ, որն արգելել է պլանային աշխատանքերը բազմաթիվ հասցեներում և աշխատանքից հեռացրել է քաղաքի գրեթե բոլոր էներգետիկ շրջանների մասնագետ պետերին:
Անցած տարվա 45 մլրդ դրամ ներդրման տեղն էլ արել է 25 մլրդ դրամ ներդրում, այսինքն՝ ինքն է թերակատարել:
Նիկոլ Փաշինյանը էներգետիկայից չի հասկանում, նա թույլ ղեկավար է ու ոչ մասնագետ»:

Leave a Comment