«Դուք տեղյա՞կ եք այն խոսակցություններից, այն նաև մամուլի հրապարակումներից համաձայն որոնց ձեր կողմը անցած և այսպես ասած տիրադավ հռչակված եպիսկոպոսներից Վազգեն Միրզախանյանը նախկինում, երբ եղել է Վիրահայոց թեմի առաջնորդը, այդ շրջանում սեռական ինտիմ կապի մեջ է եղել իր քահանաներից մեկի կնոջ հետ կամ, ինչպես դուք եք սիրում ասել, դ***** է իր քահանայի կնոջը և դրանով իսկ պատճառ է հանդիսացել այդ քահանայի ընտանիքի փլուզմանը և մեծ սկանդալի առիթ է դա տվել և իրեն ուղղակի վտարել են այդտեղից, որպեսզի էլ ավելի մեծ զարգացումներ չլինեն: Նաև մամուլում հրապարակումներ կան Վազգեն Միրզախանյանի այսպես ֆինանսական մախինացիաների, ենթադրյալ մախինացիաների գործարքների մասին: Մի խոսքով լավ հռչակ չի վայելել ինքը Վիրահայոց թեմում: Հիմա դուք այս մարդու միջոցով ինչպե՞ս եք փորձում ձեր խոսքերով ասած պայքարել սրբապղծության դեմ, ինքը, օրինակ, պղծությամբ զբաղվել է, պիղծ է, թե՞ սուրբ, մաքրամաքուր կենցաղով կուսակրոն հոգևորական է:
Մեկ էլ այսօր կառավարության որոշումներից մեկով տեսա, որ կառավարության ղեկավարին, այս դեպքում ձեզ, սպասարկող մեքենայի պետհամարանիշը այսուհետ պետք է լինի ուլտրագոլդ՝ Հայաստանի դրոշը և ընդամենը 1 թիվը: Սա նորից հիշեցրեց ձեր խոսքի ու գործի տարբերությունը: Նախկինում, երբ որ դուք նոր էիք ստանձնել այս պաշտոնը, հայտարարում եք, որ երկրի ղեկավարի մեքենան չպետք է ունենա գոլդ համարներ, պետք է հասարակ լինի էն ժամանակ, նույնիսկ հասարակ համարով էր ձեր Mercedes-ը՝ գնալով ավելի գոլդացավ, հիմա էլ ավելի գոլդ է դառնում։ Սա օրինակ ո՞նց եք բացատրում: Այդքան էական հարց չի, ուղղակի հիշեց»,- այս հարցերն տրվել Նիկոլ Փաշինյանին այսօր՝ հունվարի 8-ին, կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում:
Մանրամասն՝ տեսանյութում։