
ԱՄՆ կառավարությունն սկսել է վենեսուելական նավթի վաճառքը համաշխարհային շուկայում: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ էներգետիկայի քարտուղարությունը։
Ըստ հաղորդագրության՝ ստացված միջոցները կբաշխվեն ամերիկացի և վենեսուելացի ժողովուրդների շահերից ելնելով՝ ԱՄՆ կառավարության հայեցողությամբ։
Վենեսուելական նավթի և նավթամթերքների վաճառքից ստացված բոլոր եկամուտները սկզբում կփոխանցվեն ԱՄՆ-ի կողմից վերահսկվող հաշիվներին՝ համաշխարհային ճանաչում ունեցող բանկերում, որպեսզի երաշխավորվի եկամուտների վերջնական բաշխման օրինականությունն ու թափանցիկությունը։
Նշվում է, որ նավթի վաճառքն սկսվում է անմիջապես, և ակնկալվում է մոտավորապես 30-50 միլիոն բարելի վաճառք։ Այն կշարունակվի անժամկետ։