Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան հաստիքները համալրելու համար անցկացվող հարցազրույցների վերաբերյալ։
Հիմք ընդունելով ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14․04.2021 թվականին ընդունված և 29.10.2021 թվականին ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 10-րդ մասը` տեղեկացվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժինը համալրելու նպատակով դիմած անձանց նախնական հարցազրույցը ազգային և միջազգային փորձագետների հետ տեղի է ունենալու 2026 թվականի հունվարի 14-ին, ժամը 09:30-ից սկսած, իսկ Բարձրագույն դատական խորհրդում հարցազրույցի փուլը տեղի է ունենալու 2026 թվականի հունվարի 29-ին, ժամը 14։00-ից սկսած:
Հարցազրույցները տեղի են ունենալու Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում (հասցե` ք. Երևան, Կորյունի 17), ստորև ներկայացված ցանկին և ժամանակացույցին համապատասխան.
| N | Անուն, ազգանուն, հայրանուն | Նախնական հարցազրույցի օրը և ժամը | Բարձրագույն դատական խորհրդում հարցազրույցի օրը և ժամը |
| 1. | Կարեն Ստեփանյան Արմենակի | 14.01.2026թ. ժամը 09:30
(ազգային փորձագետ) 14.01.2026թ. ժամը 10:30 (միջազգային փորձագետ) |
29.01.2026թ. ժամը 14:00-ից սկսած |
| 2. | Մհեր Հայրապետյան Գրիշայի | 14.01.2026թ. ժամը 09:30
(միջազգային փորձագետ) 14.01.2026թ. ժամը 10:30 (ազգային փորձագետ) |
|
| 3. | Տաթևիկ Խաչատրյան Տիգրանի | 14.01.2026թ.ժամը 11:30
(միջազգային փորձագետ) 14.01.2026թ.ժամը 12:30 (ազգային փորձագետ) |