Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունվարի 8-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 30 հարց, որից չի զեկուցվում 27-ը:
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
– Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը հաստատելու մասին,
– Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի զորակոչ հայտարարելու մասին,
– Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում տվյալների հավաքման, վարման և փոխանցման կարգը հաստատելու մասին և այլ հարցեր։