Բաղրամյան պողոտայում բախվել է 4 մեքենա


Հունվարի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 08:15-ի սահմաններում Բաղրամյան պողոտա թիվ 75 շենքի հարևանությամբ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Դավիթ Գ.-ի վարած «Nissan» մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչ 48-ամյա Արման Բ.-ի վարած «Jeep» մակնիշի, Երևանի բնակիչ 39-ամյա Սամվել Պ.-ի վարած «Ford» մակնիշի և Երևանի բնակիչ 34-ամյա Դավիթ Խ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

84 դիտում

Leave a Comment