Ռուբեն Ամորիմը խոշոր փոխհատուցում կստանա

«Մանչեսթեր Յունայթեդի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոշոր փոխհատուցում կստանա ակումբից։ Այս մասին հայտնում է TalkSport-ը:

Անգլիական ակումբը միակողմանի է խզել պորտուգալացու հետ պայմանագրի ժամկետը, ինչի պատճառով էլ ստիպված է լինելու վճարել մինչև Ամորիմի պայմանագրի ավարտը՝ 2027 թվականը: Առաջիկա ամիսներին ակումբը կվճարի 10 միլիոն եվրո, և եթե հաշվի առնենք, թե որքան է ստացել Ամորիմը մինչև այժմ, ապա ընդհանուր առմամբ նրա եկամուտը կկազմի 27 միլիոն ֆունտ:

Ամորիմը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել էր 2024-ի աշնանը:

Leave a Comment