ՔՊ-ական նախարարները լծվել են նախընտրական քարոզարշավի և կաշվից դուրս են գալիս համոզելու, որ «լավ է լինելու». Արեգ Սավգուլյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը երեկ հայտարարեց, որ 2030-ին պետական բուհերում կրթությունը ՀՀ քաղաքացիների համար կլինի անվճար, որովհետև ԱԺ-ն նման ծրագիր է հաստատել։ Բայց Ձեր կառավարությունը 2021-ին մի այլ ծրագիր էլ էր հաստատել, որ աղքատությունը պետք է 50 տոկոսով կրճատվի, բայց չեք արել և դոփում եք 21.7 %-ի վրա։

Անվճար կրթությունը դա ենթադրում է պետական բյուջեից տասնյակ միլիարդների սուբսիդավորում բուհերին։ Կարո՞ղ է անվճար ապահովագրության նույն «տրյուկը» անեք, այսինքն՝ եթե ուզում եք անվճար ապահովագրություն ուրեմն պետք է վճարեք։ Ավելին՝ մի հատ էլ նախազգուշացնեք ժողովրդին, որ հունվարի 1-ից գյորմամիշի պես չվազեն հիվանդանոցներ անվճար սպասարկվելու, որովհետև էս գործը հանգիստ է սիրում։

Արսեն Թորոսիչը գտել է կենսաթոշակները բարձրացնելու կախարդական փայտիկը՝ քեշբեքը։ Հիշեցի լավաշի մուլտիկը, որքան կիսվում ես այնքան շատանում է։ Հիմա հարգելի թոշակառուներ օգտվեք ինչ-որ visa քարտից, ճտացրեք ՀԴՄ սարքերի վրա ինչքան ուզում եք և դրանից Ձեր գումարները ոչ թե կպակասեն, այլ միայն կավելանան։ ԱՍՀ-ն նախարարը լավ գիտի, որ թոշակների կանխիկացումը մեծ տոկոս է կազմում, բազմաթիվ տարեցներ չեն կարողանում օգտվել բանկոմատներից և միանգամից կանխիկացնում են իրենց հարազատների կամ հարևանների միջոցով։ Բացի այդ միջինացված կենսաթոշակ 40.000 դրամ + Ձեր տված հետվճարային 10.000 դրամը եղանակ չի փոխում տարեցի սոցիալական կյանքում։

ԱՆ նախարար Անահի՛տ Ավանեսյան, ձեզ մոտ, պետք է ընդունել, որ լավ է ստացվում թիքթոքյան ռիլերը, ճաշակով երգացանկ, նուրբ ռեժիսուրա և այլն։ Մենք կնպաստենք, որ գալիք համապետականից հետո դուք զբաղվեք Ձեր սիրած հոբբիով, իդեպ բլոգերներն այդ ոլորտում լավ են վարձատրվում։

Հարյուրապետ Սուրեն Պապիկյան, եթե կրճատել եք բանակը 6 ամսով և ՊՆ-ն հույսը դրել է եռամսյա հավաքների մասնակիցների վրա, ուղղակի էն դերվիշ բաբայի օրինակով մի անգամ մասնակցիր անձամբ և կհասկանաս թե ո՞ւմ ումով ես փոխարինում։ Հիմա կասեք միակն էր, որ ասեց արեց, բայց ի՞նչ արեց բանակը թուլացրեց, իսկ մեզ պետք է պայթունավտանգ տարածաշրջանում ունենալ կազմալուծված Զինված ուժեր, իհարկե, ո՛չ։

Հ.Գ. Քաղաքական դիմակահնադեսին քիչ մնաց։

Պետական պարտքը 8 միլիարդ դոլլարով ավելացրել են, լկտիաբար ասում են զենք ենք գնել։ Բայց միաժամանակ ասում են, որ խաղաղության ենք գնում։ Զենք չեն գնել 100 ավոր միլիոն դոլարների պարգևավճարներ են ստացել և անարդյունավետ ծախսեր արել Անիֆի և այլնի պես։ Սրանց մի օր շուտ պետք է ճանապարհել։

Արեգ Սավգուլյան, պատմաբան,  հանրային գործիչ

Leave a Comment