Ադրբեջանը նավթամթերքի հերթական խմբաքանակը վաղը  կարտահանի  Հայաստան

Քաղաքականություն

07.01.2026 | 19:23

Ադրբեջանը հունվարի 8-ին կիրականացնի նավթամթերքի հերթական մատակարարումը Հայաստան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բեռնափոխադրումը կիրականացվի Գյուզդեկ կայարանից և Բաքվի բեռնափոխադրումների կայարանից։

Նախատեսվում է 1000 տոննա АИ-92 բենզինի, 1000 տոննա դիզելային վառելիքի և 1800 տոննա АИ-95 բենզինի փոխադրում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment