«Մենք նույնիսկ չենք քննարկում Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորությունը, որը տեղի կունենա Երևանում»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Իրադա Աշումովան։
Նշենք, որ փետրվարի 27-ից մարտի 5-ը Երևանում կանցկացվի հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությանը։
Աշումովան հայտարարել է, որ թիմը չի մասնակցի այս մրցաշարերին. «ԱՊՀ 3-րդ խաղերի ժամանակ Ադրբեջանը հայ մարզիկներին անվտանգության երաշխիքներ տվեց։ Նրանք չեկան և ելույթ չունեցան։ Հետևաբար, մենք նույնպես որոշեցինք չմասնակցել Եվրոպայի այս առաջնությանը։ Մենք նույնիսկ պետական մարմինների հետ չենք կապվել այդ մասով»։