Փաշինյանի կազմակերպած «ՈՒՂՏաերթին» մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով հայտնի Թոռնիկը: Թոռնիկի մասնակցությանն այս քաղաքական ակցիային Yerkir.am-ը չէր անդրադառնա, եթե չլիներ 2 ասպեկտ:
1. Չալաբյանի դեմ ցուցմունք տալուց Թոռնիկը դատապարտում էր ուսանողների ներգրավումը քաղաքական պրոցեսներին, շեշտում էր նրանց քաղաքական, կուսակցական միջոցառումներին մասնակցելու անթույլատրելիությունը:
Սակայն բացահայտվելուց հետո Թոռնիկն ակտիվորեն մասնակցում է ՔՊ միջոցառումներին:
2. Թոռնիկն ազգությամբ եզդի է: Ամենայն հարգանքով եզդի ժողովրդի նկատմամբ, առնվազն տարակուսելի է, թե ինչպե՞ս է եզդի Թոռնիկը մասնակցում հայ Առաքելական եկեղեցու «բարենորոգմանը» նվիրված «ՈՒՂՏաերթին»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: