Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց «Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի զորակոչ հայտարարելու մասին» որոշման նախագիծը։
Ըստ նախագծի՝ նախատեսվում է կազմակերպել և անցկացնել պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի զորակոչը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի պահանջներին համապատասխան։ Զորակոչը կվերաբերի բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած և պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիներին։ Նախատեսվում է սահմանել զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 10 հոգի, ինչպես նաև զորակոչի կազմակերպման և անցկացման ժամկետները։
