Վենուս Ուիլյամսը սպիտակ քարտով կմասնակցի Ավստրալիայի բաց առաջնությանը

Ամերիկացի թենիսիստուհի Վենուս Ուիլյամսը 5 տարվա ընդմիջումից հետո կմասնակցի Ավստրալիայի բաց առաջնությանը: Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

45-ամյա Ուիլյամսը «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարին կմասնակցի սպիտակ քարտով: Իդեպ, նա կդառնա այս մրցաշարի պատմության մեջ ամենատարեց մասնակիցը:

Նշենք, Վենուս Ուիլյամսը 2003 և 2017 թվականներին հասել էր Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ:

Leave a Comment