ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարծում է, որ Գրենլանդիան կարևորագույն նշանակություն ունի հրթիռային պաշտպանության ենթակառուցվածքների համար։
«Գրենլանդիան կարևոր է ոչ միայն մեր ազգային անվտանգության, այլև ամբողջ աշխարհի ազգային անվտանգության համար։ Հակահրթիռային պաշտպանության ողջ ենթակառուցվածքը մասամբ կախված է Գրենլանդիայից», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։
ԱՄՆ փոխնախագահը կարծում է, որ Դանիան չի կարողացել բավարար չափով երաշխավորել կղզու անվտանգությունը։
«Հարցրեք ինքներդ ձեզ՝ արդյոք Եվրոպան, արդյոք Դանիան պատշաճ աշխատանք է կատարել Գրենլանդիայի անվտանգությունն ապահովելու համար, որպեսզի այն շարունակի ծառայել որպես համաշխարհային անվտանգության և հրթիռային պաշտպանության հենասյուն։ Պատասխանը՝ միանշանակ՝ ոչ։ Նրանք բավարար ներդրումներ չեն կատարել դրա անվտանգության համար, նրանք բավականաչափ լավ աշխատանք չեն կատարել», -ասել է նա։