
Արսեն Թորոսյանը առավոտյան հայտարարեց, թե «ԱրՔա» համակարգի քարտով առևտուր անող թոշակառուն կարող է ստանալ լրացուցիչ 2% հետվճար, մինչև 60 000 դրամ։ Իրենց բնորոշ ժպիտով խորհուրդ տվեց ձեռք բերել Արքա քարտ և ապրել երջանիկ։ Բայց կան որոշ հաշվարկներ։
Կոմունալ վճարներ՝ 15 000 դրամ
(հետվճար՝ 0)
Դեղեր՝ 10 000 դրամ
(20 % հետվճար՝ 2 000 դրամ)
Տրանսպորտ՝ 5 000 դրամ
(հետվճար՝ 0)
Հաց ու ամենաանհրաժեշտ սնունդ՝ 6 000 դրամ
(20 % հետվճար՝ 1 200 դրամ)
Այսինքն՝ 36 000 դրամ թոշակ ստացող մարդը իրականում կարող է ստանալ ընդամենը 3 200 դրամ հետվճար։
Եվ այս ֆոնի վրա խոսել «մինչև 60 000 դրամ հետվճարի հնարավորությունից»՝
Անխղճություն՝
1. առնվազն հիսուն տոկոսով բսրձրացնել թոշակները
2. ամեն տարի ինդեքսավորել թոշակները
3.հետվճարի խաբեության փոխարեն, իրականում բարձրացնել թոշակները։
երբ պետությունը թվերով է խաղում, բայց կյանքը չի տեսնում։
Եթե ուզում եք օգնել թոշակառուին՝
հետվճարը տվեք ռեալ փողով,
բարձրացրեք թոշակը,
Մի ձեռ առեք մարդկանց։ 502 000 թոշակառուները ձեր ձեռքը կրակը չեն ընկել։