Վենեսուելայի նավթը պատկանում է երկրի ժողովրդին. ՄԱԿ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Վենեսուելայի նավթը պատկանում է այդ երկրի ժողովրդին, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Վենեսուելայի ժամանակավոր իշխանությունները Միացյալ Նահանգներին 30-50 միլիոն բարել նավթ կտրամադրեն՝ խոստանալով, որ Կարակասի կողմից փոխանցվող նավթը կվաճառվի շուկայական գներով, իսկ ստացված գումարը կուղղվի Վենեսուելայի և ԱՄՆ-ի ժողովուրդների օգտին։

«Վենեսուելայի նավթը պատկանում է Վենեսուելայի ժողովրդին, ինչպես Սիրիայի նավթը պատկանում է Սիրիայի ժողովրդին, և ցանկացած երկրի բնական պաշարները պատկանում են տվյալ երկրի ժողովրդին»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Դյուժարիկը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment