Իրանում ցույցերի ուժգնությունը պարբերաբար տատանվում է, բայց դրանք շարունակվում են՝որոշ տեղերում ռադիկալ բնույթ կրելով:
Երեկ հատկապես մարդաշատ բողոքի ակցիա է եղել Իլամ նահանգի Աբդանան քաղաքում: Իրավիճակը լարված է եղել նաև Թեհրանի մեծ շուկայում:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ վերջին 10 օրում զոհվել է առնվազն 34 ցուցարար, ձերբակալվել՝ 2076-ը: Հայտնի է 2 իրավապահի զոհվելու մասին:
Երեկ նաև դոլարի փոխարժեքը նորից ռեկորդային է եղել՝ հասնելով 1 մլն 470 հազար ռիալի: