ԱՄՆ կառավարությունը լիակատար վերահսկողություն է հաստատել վենեսուելական նավթի վաճառքից ստացված ֆինանսական հոսքերի նկատմամբ։ Այս մասին նշվում է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության պաշտոնական հայտարարության մեջ։
Փաստաթղթի համաձայն՝ Վենեսուելայից հում նավթի և նավթամթերքի վաճառքից ստացված բոլոր եկամուտները սկզբում կփոխանցվեն ԱՄՆ վերահսկողության տակ գտնվող ճանաչված համաշխարհային բանկերում գտնվող հաշիվներին։ Այս որոշումը, ինչպես պնդում են, կայացվել է «միջոցների վերջնական բաշխման օրինականությունն ու ամբողջականությունն ապահովելու» համար։
Միջոցները կբաշխվեն «ամերիկյան և վենեսուելական ժողովրդի շահերից ելնելով»՝ ԱՄՆ կառավարության բացառիկ հայեցողությամբ։ Նավթի վաճառքը սկսվում է անմիջապես, առաջին փուլի համար նախատեսված է 30-ից 50 միլիոն բարել։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ այս պրակտիկան կշարունակվի «անորոշ ժամանակով»։