2 զոհ և 30 վիրավոր կա Իրանի հարավ-արևմուտքում ոստիկանության վրա հարձակման հետևանքով

https://arm.sputniknews.ru/20260107/2-zvoh-ev-30-viravvor-ka-irani-harav-arevmutqum-vostikanutjan-vra-hardzakman-hetevanqvov-97553161.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/06/74271672_133:0:1556:1067_1920x0_80_0_0_b2c6863c89290f93285005a8bedc654b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, բողոքի ակցիա, զոհ, վիրավոր, ոստիկան

իրանի իսլամական հանրապետություն, բողոքի ակցիա, զոհ, վիրավոր, ոստիկան

Բաժանորդագրվել

Վնասվել են մի շարք վարչական շենքեր։

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Երկու մարդ զոհվել է, ևս 30-ը վիրավորվել են Իրանի Իսլամական Հանրապետության հարավ-արևմուտքում՝ Չհարմահալ և Բախտիարի նահանգի Լորդեգան քաղաքում, անկարգությունների մասնակիցների կողմից իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ բացված կրակի հետևանքով։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը։

Նշվում է, որ բողոքի ակցիայի մասնակիցների թվում եղել են հրազենով զինված անձինք, որոնք ցույցի թեժ պահին սկսել են կրակել ոստիկանության ուղղությամբ։ Ըստ Fars-ի տեղեկությունների՝ անկարգությունների մասնակիցների գործողությունների հետևանքով վնասվել են նաև մի քանի վարչական շենքեր։

Իրանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ ճանաչում են բնակչության բողոքի իրավունքը, սակայն միևնույն ժամանակ ընդգծում են, որ անհրաժեշտ է տարանջատել բողոքն անկարգություններից։

Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ակցիաները սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման պատճառով։ Այս ֆոնին Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը հրաժարական է տվել։ Նրա փոխարեն նշանակվել է Աբդոլնասեր Հեմմաթին։

Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են ոստիկանության հետ բախումների և ուղեկցվել են երկրի գործող քաղաքական կարգի դեմ ուղղված կարգախոսներով։ Հաղորդվել է ինչպես ուժայինների, այնպես էլ անկարգությունների մասնակիցների շրջանում զոհերի մասին։

Leave a Comment